Գերմանիայի Պասաու և Դեգենդորֆ քաղաքներում մի խումբ ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ բողոքի ակցիաներ են անցկացրել՝ կապված Ադրբեջանում քաղաքական կալանավորումների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից Ռովշան Թամրազովն ասել է, որ ակցիայի մասնակիցներն այդպիսով ընդգծում են Ադրբեջանում բռնաճնշումների ալիքը։ Քաղաքական ակտիվիստները հայտնել են, որ ռեպրեսիաների ալիքն ուժեղացել է տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի կալանավորումից հետո։ Նրանք բողոքել են …

