Ադրբեջանում հավատացյալների ու կրոնական ակտիվիստների զանգվածային ձերբակալությունների նոր ալիք է սկսվել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանում վերջին 10 օրերի ընթացքում հավատացյալների զանգվածային ձերբակալություններ են սկսվել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվածների թիվը գերազանցում է մեկ տասնյակը։ Ձերբակալությունները սկսվել են փետրվարի 19-ին։ Գյանջայում փողոցներից մեկում միանգամից 7 հոգու են բերման ենթարկել։

Ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Բաքվում, Բիլասուվարում, Նեֆտեչալեում, Աստարայում և Մասալիում։

«Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մի քանի ձերբակալվածների անուններ։ Նրանք են՝ հոգևորականներ Ռովշան Շարիֆովը (Լենքորան), Բախտիյար Մամեդովը (Աստարա շրջան, Սուպարիբաղ գյուղ), Էյվազ Բախշիևը (Աստարա շրջան, Արչիվան գյուղ), Ռախիլ Աղաևը (Բիլասուվար շրջան), Հուսեյն Ռզաևը (Նեֆթչալայի շրջան), Նասրադին Նասիրովը (Գոյչայի շրջան), Ջեյհուն Հաջիևը (Մահմեդական միասնության շարժում), Ջավանշիր Ջաֆարլի, Հաջի Էլխանը և այլք։

Իրավապաշտպան Զաֆար Ահմեդովն ասել է, որ բոլորին թմրանյութ պահելու մեղադրանք է առաջադրվել։

«Նրանց բոլորին թմրանյութ պահելու մեղադրանք է առաջադրվել։ Նրանց թվում կան չծխողներ։ Տանը հիվանդ մարդիկ և փոքր երեխաներ կան։ Բախտիյար Մամեդովի կինը քաղցկեղով հիվանդ է, այս ընտանիքի համար կյանքն արդեն իսկ դժվար էր։ Ասել, թե նման մարդկիկ  թմրանյութ են օգտագործում, անմարդկային է»,- Meydan TV-ին ասել են ձերբակալվածներից մեկի հարազատները։

Վերջին օրերին ձերբակալվել է «Մահմեդական միասնություն շարժման» ևս երեք անդամ: Շարժման 67 անդամներ այս պահին բանտում են, այդ թվում՝ ասոցիացիայի նախագահ Թալեհ Բաղիրզադեն։

Վերջերս ձերբակալված շարժման անդամներից մեկը Ամիլ Բիլալովն է։ Փետրվարի 22-ին անհետացած կրոնական ակտիվիստի ընտանիքը մի քանի օր նրա գտնվելու վայրի, ինչպես նաև կալանավորման պատճառի մասին տեղեկություն չի կարողացել ստանալ։

Փետրվարի 22-ի երեկոյան, երբ Ջեյրանբաթանից աշխատանքից տուն է եկել, նրան առևանգել են և տարել, երբ աշխատանքից տուն է եկել, ճանապարհին զրուցել է ընկերների և ընտանիքի հետ և հանկարծակի կորցրել է կապը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա կրոնական մարդկանց նկատմամբ բռնաճնշումների հերթական զոհ է դարձել։

Շարժումը ձերբակալությունների նոր ալիքը համարում է զտման գործողություն կրոնական ակտիվիստների դեմ։

Իրավապաշտպանները հայտնում են, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել է ավելի քան 500 հավատացյալ։ Ձերբակալվածների մեծ մասին մեղադրում են  թմրանյութ պահելու համար։ Վերջիններն իրենց մեղավոր չեն ճանաչում։

Ադրբեջանի ՆԳՆ-ն վերջին ձերբակալությունների մասին տեղեկություններ չի հաղորդում։

Էմմա Չոբանյան