Ինչ պայմաններում ՌԴ-ն միջուկային զենք կկիրառի․ Financial Times-ը փաստաթղթեր է վկայակոչել

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Տակտիկական միջուկային զենք կիրառելու՝ Ռուսաստանի շեմն իրականում շատ ավելի ցածր է, քան ռուս պաշտոնյաները հրապարակավ հայտարարել են: Այս մասին հայտնում է Financial Times-ը վկայակոչելով արտահոսած ռուսական գաղտնի փաստաթղթերը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Խոսքը 2008-ից 2014 թվականներին կազմված 29 գաղտնի ռազմական թղթապանակների մասին է։ Դրանք պատերազմական խաղերի սցենարներ և շնորհանդեսներ են նավատորմի սպաների համար, որում քննարկվում են միջուկային զենքի կիրառման սկզբունքները:

Ըստ զորավարժությունների սցենարի, որում Չինաստանից հնարավոր ներխուժման տարբերակն է մշակվել, Ռուսաստանը կարող է պատասխանել տակտիկական միջուկային հարվածով  չինական բանակի հարձակման երկրորդ ալիքին։

Ռազմածովային նավատորմի սպաներին ներկայացված մասում ավելի շատ չափանիշներ են միջուկային զենքի հնարավոր օգտագործման համար: Դրանք ներառում են հակառակորդի ներաթափանցումը Ռուսաստանի տարածք, սահմանի պաշտպանության համար պատասխանատու կազմավորումների ջախջախում կամ սովորական սպառազինության օգտագործմամբ թշնամու անմիջական հարձակում:

Ըստ հրապարակման՝ փաստաթղթերը ցույց են տալիս, որ շեմը կարող է լինել գործոնների համակցություն, երբ ռուսական զորքերի կրած կորուստներն «անդառնալիորեն հանգեցնում են թշնամու լայնածավալ ագրեսիան կասեցնելու անկարողությանը»: Այլ պատենցիալ պայմաններն էլ ներառում են բալիստիկ հրթիռներով ռուսական սուզանավերի 20 տոկոսի ոչնչացումը, միջուկային հարձակման սուզանավերի 30 տոկոսի, երեք կամ ավելի հածանավերի, երեք օդանավակայանների ոչնչացումը կամ միաժամանակյա հարձակումը առաջնային և պահեստային ափամերձ հրամանատարական կենտրոնների վրա:

Փաստաթղթերի համաձայն՝ ռուս զինվորականները կկարողանան նաև մարտավարական միջուկային զենք օգտագործել լայն նպատակների համար, ներառյալ՝ «պետություններին ագրեսիայի կիրառումից զսպելը կամ ռազմական հակամարտությունների սրումը», «ագրեսիան կասեցնելը», ռուսական ուժերի պարտությունը կանխելը։

Կրեմլը չի մեկնաբանել փաստաթղթերի արտահոսքը։

Փորձագետների կարծիքով՝ այդ փաստաթղթերը դեռևս արդիական են ռուսական ռազմական դոկտրինի համար։

Միևնույն ժամանակ, բրիտանական Միացյալ Թագավորական Միացյալ հետազոտությունների ինստիտուտի (RUSI) ավագ գիտաշխատող Ջեք Ուոթլինգի՝ այդ նյութերը կոչված են նախապատրաստել ռուսական ստորաբաժանումներին այնպիսի իրավիճակների, որոնց դեպքում երկիրը կարող է միջուկային զենք կիրառել, այլ ոչ թե ստեղծել մի շարք կանոններ դրանց օգտագործման համար։ Նրա խոսքով՝ միջուկային զենք կիրառելու համար  քաղաքական որոշում անհրաժեշտ կլինի։