Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ամփոփել է Թուրքիա կատարած իր այցը՝ նշելով, որ քննարկումների առանքցքում է եղել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ «Երեկ Անկարա կատարած լավ այցից հետո վերադառնում եմ Բրյուսել։ Քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող ԵՄ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հատկապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության …

