Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը։ Այս մասին առաքելությունը տեղեկացնում է X-ի էջում գրառմամբ։ «ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և առճակատման գծում, ինչպես նաև Սոթք գյուղի մոտ՝ տեղում ռազմական և անվտանգության ցանկացած զարգացումների մասին զեկուցելու համար»,- ասվում է գրառման մեջ։ Նշվում է, որ «վերահաստատում են իրենց հավատարմությունը մանդատին և …