Հաքան Ֆիդանը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ում այցով գտնվող  Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Թուրքական պետական լրատվամիջոցները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում են, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը ևս եղել է օրակարգային հարցերի թվում։ Նշվել է, որ խաղաղության գործընթացում արձանագրվելիք առաջընթացը որոշիչ նշանակություն է ունենալու Կովկասի բարգավաճման համար։

Ֆիդանը Սալիվանին ասել է, որ Գազայում պետք է է շուտափույթ հրադադար հաստատվի և տարածաշրջան մուտք գործող մարդասիրական օգնությունն ավելացվի։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չպետք է ձգձգվի և պետք է լուծվի «Ուկրաինայի տարածքային ամբողջականության և քաղաքական ամբողջականության շրջանակներում»։

Ըստ հաղորդագրության՝ նշվել է «Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու՝ թուրքական կողմի վճռականությունը» և շեշտվել, որ «ԱՄՆ-ը պետք է գործի դաշնակցային ոգուն համապատասխան և խզի հարաբերությունները PKK ճյուղերի հետ»։ Հաքան Ֆիդանը հանդիպել է նաև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենջամին Քարդինի և հանձնաժողովի անդամ սենատորների հետ։