Նիգերիայում զինված անձինք առևանգել են 227 դպրոցականի

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Նիգերիայում զինված անձինք մարտի 7-ին 227 աշակերտ են առևանգել։ Reuters-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Կադունա նահանգի Կուրիգա քաղաքում։ Նշվում է, որ գրոհայինները դպրոցի վրա հարձակվել են առավոտյան հանդիպումից հետո։ Ուսուցիչներից մեկի՝ Սանի Աբդուլլահի խոսքերով, միջնակարգ դպրոցից առևանգվածների թիվը 187 է, իսկ տարրական դպրոցից՝ մոտ 40։ Զինյալները սկզբում գերի են վերցրել տարրական դպրոցի 100 աշակերտի, բայց հետո ազատ են արձակել մի քանիսին, իսկ մյուսներին հաջողվել է փախչել:

Amnesty International-ը Նիգերիայի իշխանություններին կոչ է արել փրկել երեխաներին և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նահանգի նահանգապետ Ուբա Սանին խոստացել է հասնել բոլոր դպրոցականների ազատ արձակմանը:
2014 թվականին «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը Նիգերիայի հյուսիսային Չիբոկ քաղաքում առևանգել էր 276 աշակերտուհիների։ 2021 թվականի դրությամբ նրանցից 100-ից ավելին անհայտ կորած է մնում։

Save the Children-ն ասում է, որ 2021 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Նիգերիայում առևանգվել է ավելի քան 1000 երեխա: