Հոկտեմբերի 12-ին՝ Լատվիա-Հայաստան հանդիպումից հետո, Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը: – Ձեր կարծիքը խաղի մասին, և ինչո՞ւ, ըստ Ձեզ, գրանցվեց նման արդյունք։ – Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Լատվիային հաղթանակի կապակցությամբ։ Ցանկանում եմ ասել, որ պարտության պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա։ Սա …