Պրիգոժինի «նմանակներից» մեկը մահացել է Ուկրաինայի պատերազմում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Զապորոժիե շրջանում հունվարի վերջին մահացել է «Վագներ» ռազմականացված խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի «նմանակներից» մեկը՝ Ռուսլան Յունուսովը։ Այս մասին «Ագենստվո» գործակալությանը հայտնել է զինվորականի ազգականը։
Ավելի վաղ «Լրտեսական դոսյե» Telegram ալիքը հրապարակել էր Ռաբոտինո գյուղի մոտ զոհված շուրջ 300 ռուս զինվորականների անվանացուցակը, որում ներառված էր նաև Եվգենի Վիկտորովիչ Պրիգոժինը (նույն ինքը՝ Ռուսլան Ֆետիխովիչ Յունուսովը), փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես գործակալությանը հայտնել է Յունուսովի եղբոր կինը, մահացածը ծառայել է Պսկովի օդադեսանտային դիվիզիայում և որպես կամավոր կռվել է Ուկրաինայում։
Ինչպես գրել է «Ֆոնտանկան», Յունուսովը Պրիգոժինի անունով անձնագիր է ստացել 2018 թ-ին։ Անվան, ազգանվան և հայրանվան փոփոխությունը նա բացատրել է «իր գործունեության բնույթով», քանի որ աշխատել է որպես անվտանգության աշխատակից։
Մինչ այս Յունուսովը ծառայել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Վսևոլոժսկ քաղաքի քրեական հետախուզության բաժնում։ 2019 թվականին նա ձերբակալվել է ավազակային հարձակմանը մասնակցելու մեղադրանքով, իսկ 2020 թվականին դատապարտվել ութ տարվա ազատազրկման։ Այնտեղից նա փորձել է դատական հայց ներկայացնել Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակի դեմ իր իսկական անունը վերադարձնելու համար։
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ 2023 թվականի օգոստոսին Յունուսով-Պրիգոժինը դեռ գտնվում էր Կոմիի Հանրապետության գաղութում։ Ինչպես գրում էր New York Times-ը, «Վագների» հիմնադիրը իր «նմանակներին» (նրանք մի քանիսն էին) կարող էր օգտագործել իր տեղաշարժը թաքցնելու համար։