Ալիևը Ֆրանսիային, Եվրախորհրդարանին ու ԵԽԽՎ-ին մեղադրել է իսլամաֆոբիայի մեջ

Լուրեր

15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է «մահմեդականների նկատմամբ ճնշման քաղաքականության ու խտրականության, ինչպես նաև իսլամաֆոբ արշավների կազմակերպման մեջ»։

«Ֆրանսիան, իր ավանդական նեոգաղութատիրության քաղաքականության հետ մեկտեղ, բացահայտորեն վարում է մուհմեդականների  վրա ճնշում գործադրելու և նրանց նկատմամբ խտրականության քաղաքականություն, կազմակերպում է տարբեր իսլամաֆոբ արշավներ»,-ասել է Ալիևը Բաքվում անցկացվող «Բազմազանության պաշտպանությունը, իսլամաֆոբիայի դեմ պայքարը 2024 թ-ին» համաժողովում իր ելույթում։ Նա պնդել է, թե «Ֆրանսիան աշխարհիկության քողի տակ» ընդունում է օրենսդրական ակտեր և քաղաքական որոշումներ, որոնք  ուղղված են «բացառապես մահմեդականների իրավունքների և ազատությունների սահմանափակմանը»։

«Ցավոք, իսլամաֆոբիան ներկայումս հանդիսանում է իրենց ժողովրդավարական համարող մի շարք արևմտյան պետությունների պետական ​​քաղաքականության անբաժանելի մասը»,-ասել է Ալիևը՝ պնդելով, թե որոշ արևմտյան ինստիտուտներ, որոնք «իրենց ժողովրդավար են անվանում, նույնպես հակաիսլամական գործունեությամբ են զբաղվում»։

«Այսօր Եվրախորհրդարանը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը վերածվել են հարթակների, որոնք քարոզում են  իսլամաֆոբիա և այս գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն են վարում»,-ասել է Ալիևը։

Նշենք, որ ԵԽԽՎ-ն  հունվարի 24-ին Ադրբեջանի պատվիրակությանը կառույցից մեկ տարով հեռացնելու ու պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշում է ընդունել, որն Ադրբեջանում դժգոհության պատճառ է դարձել։ Բացի այդ՝ պաշտոնական Բաքուն անհանգստացած է նաև Եվրախորհրդարանում ՀՀ-ի ու Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան ու այլ գործողությունները դատապարտող բանաձևերի ընդունմամբ։ Հենց այս պատճառով են այս կառույցները հայտվել Բաքվի հակաքարոզչական թիրախում։

Ի դեպ, վերջին շրջանում Իլհամ Ալիևին մտահոգում են նաև միջազգային մամուլում իր անձին ու ընտանիքին վերաբերող հետաքննական հրապարակումները։ Վերջերս Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակությանը ընդունելիս նա բողոքել էր՝ ասելով, որ գերմանական մամուլում իր երկիրը ներկայացվում է որպես բռնապետություն։

Էմմա Չոբանյան