Բաքուն փետրվարի 7-ին անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրությունների համար որոշել է ընտրատեղամասեր բացել հայաթափված ու դատարկված Արցախի բնակավայրերում։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ստեղծվել է 26 ընտրատեղամաս։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը։ Նա նշել է, որ ընտրատեղամասեր են ստեղծվել դատարկված Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում և Իվանյանում։ «Տեղամասերը, որոնք մենք ստեղծել ենք ազատագրված տարածքներում, …

