Վանո Սիրադեղյանի գործով նիստը հետաձգվեց

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կասեցված քրեական գործի վարույթը 24 տարի անց վերսկսկվել է, թեև Սիրադեղյանը մահացել է:

Հիշեցնենք, որ 1999 թվականին Վանո Սիրադեղյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բանդիտիզմի, հրկիզման եղանակով ուրիշի գույքի ոչնչացնելը կազմակերպելու, ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանության կազմակերպման, դրա նախապատրաստության համար։ Որպես խափանման միջոց կիրառվել է անձնական երաշխավորությունը:

2000 թվականին նա պատգամավոր է եղել, և խորհրդարանը նրան անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն է տվել, որից հետո Սիրադեղյանը լքել է Հայաստանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն թվականի ապրիլին գործն ուղարկվել է դատարան, դրա վարույթը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով:

2021-ին Սիրադեղյանը, այդպես էլ չհայտնաբերվելով իրավապահների կողմից, մահացել է:

Սիրադեղյանին վերագրվող արարքների մի մասը կոռուպցիոն բնույթ ունեն, ուստի
2022 թվականին՝ այն բանից հետո, երբ ստեղծվել է Հակակոռուպցիոն դատարանը, նրա վերաբերյալ գործն ուղարկվել է այս դատարան:

Մեղադրյալի մահը կարող է հիմք լինել՝ նրա վերաբերյալ գործի կարճման համար, սակայն Սիրադեղյանի պաշտպան Տիգրան Եգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դեմ են մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն և ակնկալում են, որ նա արդարացվի։

Այսօր այս գործով դատական նիստ էր նշանակված, որի ընթացքում քննության առարկա պետք է դառնար քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցնելու կամ գործի քննությունը շարունակելու հարցը, սակայն պաշտպան Տիգրան Եգորյանը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել, ուստի այն հետաձգվեց մինչև ապրիլի 3-ը։

Արաքս Մամուլյան