Թրամփն ու Բայդենը հաղթել են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզում. նրանք առաջադրվելու են ԱՄՆ նախագահի պաշտոնում

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Սպիտակ տան գործող ղեկավար Ջո Բայդենը հաղթել են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Այսպիսով, նրանք շուտով պաշտոնապես կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում իրենց կուսակցությունների կողմից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ նախագահի թեկնածու Բայդենի առաջադրումը Դեմոկրատական կուսակցությունից ձևական բնույթ էր կրում, քանի որ երկրի գործող ղեկավարը, որը որոշում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար, որպես կանոն, լուրջ մրցակցություն չի ունենում։

Հանրապետականների համար առաջադրման պայքարը բավական լուրջ էր, թեև Թրամփը քարոզարշավի հենց սկզբից ուներ հսկայական առավելություն, և նրա ամենամոտ մրցակիցը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին, գրեթե հնարավորություն չուներ հաղթելու իր թեկնածության առաջադրման համար։

Այն բանից հետո, երբ Հեյլին դուրս մնաց մրցապայքարից «սուպերերեքշաբթիի» պարտությունների պատճառով, Թրամփին ընդամենը 137 պատվիրակ էր անհրաժեշտ կուսակցության համաժողովից, որը շուտով պաշտոնապես կառաջադրի նախագահի թեկնածուին:

ABC News-ի փոխանցմամբ՝ նախկին նախագահը ստացել է անհրաժեշտ ձայները Վաշինգտոնում հաղթանակից հետո։