ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությանը նախորդող իրադարձությունների մանրամասներ՝ թվարկելով անվտանգային խնդիրներն ու ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքները: Ուկրաինացի գործընկերը կարեւորել է երկկողմ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով նաեւ բազմակողմ հարթակներում համագործակցության …