ԵՄ-ն առաջին անգամ Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի ներմուծման մաքսատուրք կսահմանի․ FT

Լուրեր

07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
Բոլորը

ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի ներմուծման մաքսատուրք սահմանել՝ 1 տոննայի համար 95 եվրոյի չափով՝ «ֆերմերներին ու որոշ ԵՄ երկրների հանդարտեցնելու համար»։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ նման միջոցը կլինի պարենային ապրանքների ներմուծման առաջին սահմանափակումը Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո։ Լրատվամիջոցը գրում է, որ ՌԴ-ից և Բելառուսից 1 տոննա հացահատիկի համար 95 եվրոյի չափով մաքսատուրքի ներմուծումը կհանգեցնի գների առնվազն 50%-ով բարձրացման և կտրուկ կնվազեցնի պահանջարկը։

Աղբյուրներն ասել են, որ 50 տոկոսի չափով տուրքեր կսահմանվեն նաև ձեթի սերմերի և դրանց վերամշակված մթերքների վրա։ Եվրահանձնաժողովն այս կապակցությամբ կարող է որոշում կայացնել մոտ օրերս։

FT-ն հիշեցնում է, որ Բրյուսելը երկար ժամանակ տատանվում էր նման քայլի դիմել՝ չնայած Լեհաստանի և Բալթյան երկրների ճնշմանը՝ մտավախություն ունենալով, որ նման միջոցները կարող են խաթարել պարենի համաշխարհային շուկան և հարվածել զարգացող երկրներին։

2023 թվականին Ռուսաստանից հացահատիկի, ձեթի մշակաբույսերի սերմերի և դրանց վերամշակված արտադրանքի ներմուծման ծավալը ԵՄ կազմել է 4 միլիոն տոննա։ Սա ռեկորդային մակարդակ է՝ համապատասխանում է Եվրամիությունում այդ ապրանքների սպառման ծավալի 1 տոկոսին։

«ԵՄ-ն այժմ ավելի շատ հացահատիկ է ներկրում Ռուսաստանից, քան Ուկրաինա ներխուժումից առաջ»,- նշում է  լրատվամիջոցը։

Փետրվարին Լատվիան Ռուսաստանից և Բելառուսից շատ պարենային ապրանքների ներմուծման միակողմանի արգելք էր սահմանել ,իսկ Լիտվան հայտարարել է բեռների խիստ ստուգումների մասին։

Միևնույն ժամանակ, ԵՄ գյուղատնտեսության հարցերով հանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին, որը նախկինում պնդում էր, որ հացահատիկի արտահանումը Ռուսաստանից Լեհաստան «չնչին է», փոխել է իր միտքը մարտի սկզբին իր հայրենիք այցելելուց հետո, որտեղ ֆերմերներն ակտիվորեն բողոքում են։

«Եթե Ռուսաստանը սնունդն օգտագործում է որպես զենք, մենք պետք է արձագանքենք»,- ասել է նա։

Լեհաստանում ֆերմերները մի քանի շաբաթ շարունակ բողոքում են Ուկրաինայից գյուղմթերքի ներկրման դեմ։ Նրանք նշում են, որ մեծ վնասներ են կրում Բրյուսելի որոշման պատճառով՝ դադարեցնելու Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման բոլոր մաքսատուրքերը և քվոտաները։

Լրատվամիջոցը գրում է, որ ԵՄ առևտրի հարցերի հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը ևս, հավանաբար, կընտրի ավելի բարձր մաքսատուրքերը, քան պատժամիջոցները, քանի որ պատժամիջոցներ սահմանելու համար կպահանջվի ԵՄ անդամ բոլոր երկրների հավանությունը: Բացի այդ, պատժամիջոցների բացակայության դեպքում հնարավոր կլինի պահպանել ԵՄ տարածքով ռուսական հացահատիկի տարանցումը դեպի Աֆրիկա և Ասիա։