11 Դեկտեմբեր 2023 | 14:59
Գրանցվել է 406 դեպք, որից 154-ը՝ արտակարգ․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Դեկտեմբերի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 154-ը՝ արտակարգ․ տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Մասնավորապես՝ հրդեհի՝ 87, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, փլուզման, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի՝ 1-ական, պայթյունի՝ 2, բնական հրդեհի, թունավորման՝ 4-ական, կեղծ ահազանգի՝ 9, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 157, …