Սևանա լճի լողափը շահագործվել է՝ առանց հանգստացողների անվտանգության ապահովման ծառայությունների մատուցման, ինչը հանգեցրել է 63-ամյա անձի ջրահեղձ լինելուն

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դեռևս 2022թ. սեպտեմբեր ամսին Երևանի բնակչի՝ Սևանա լճում ջրահեղձ լինելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

2022թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ծովազարդ գյուղի «Ո…» կոչվող լողափում ջրասուզվել է մի տղամարդ։ Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում՝ ափից շուրջ 30 մետր հեռավորության վրա, ջրահեղձ եղած վիճակում, հայտնաբերվել է Երևան քաղաքի 63-ամյա բնակչի դին՝ առանց բռնության հետքերի։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ ԱՁ տնօրենը «Սևան ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքված համապատասխան պայմանագրով Ծովազարդ գյուղի ափամերձ հատվածում ձեռք է բերել հողամաս, որտեղ հիմնել է «Ո…» հանգստյան գոտին և շահագործել այն որպես լողափ՝ քաղաքացիներին մատուցելով ծառայություններ:
Համաձայն ՀՀ կառավարության 2008թ․ դեկտեմբերի՝ «Սևան ազգային պարկ»-ի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին որոշման՝ առանց փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների լողափերի շահագործումը չի թույլատրվում:

Վարույթն իրականացնող մարմինը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին համապատասխան գրություն է ուղարկել՝ խնդրահարույց լողափի վարձակալությանը, ինչպես նաև՝ որպես հասարակական նշանակության օբյեկտ շահագործման պայմանների և վարձակալողին ներկայացվող պարտադիր պահանջներին վերաբերող մի շարք հարցեր պարզելու նպատակով:
ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ամեն տարի՝ լողափնյա սեզոնին ընդառաջ, ՊՈԱԿ-ը տեղեկացնում է բոլոր վարձակալներին, որ շահագործվող և բուֆերային գոտիներում գտնվող լողափերի շահագործումն առանց փրկարարական ծառայությունների արգելվում է՝ ուղարկելով համապատասխան ծանուցագիր։ Վերոնշյալ տնտեսվարողը ևս ծանուցվել է այդ մասին։

Սակայն քննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ անհատ ձեռնարկատերը տարիներ շարունակ նշված հանգստյան գոտին շահագործել է ոչ միայն առանց ցանցապատելու և այն գտնվել է առանց հսկողության, այլ նաև լողափը շահագործել է առանց փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների։

Արդյունքում 63-ամյա տղամարդը, նշված օրը հանգստյան գոտու սպասարկման հատվածում լողալու ժամանակ, ափից համեմատաբար մոտ տարածության վրա, խեղդվել է, և նրան հնարավոր չի եղել օգնություն ցուցաբերել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ անհատ ձեռնարկատեր, «Ո…» հանգստյան գոտու տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ․․․ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: