Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Մուրադ Քուրումն այցելել է Պոլսի Հայոց պատրիարքարան, հանդիպել պատրիարք Սահակ Մաշալյանին։ Այս մասին X-ում հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Թուրքիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն։ Նա նշել է, որ հանդիպում են անցկացրել Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների հետ։ «Շնորհակալություն եմ հայտնում Հայոց …

