Ֆինանսական ճգնաժամը չի դադարեցնի Գերմանիայի աջակցությունը Ուկրաինային, քանի որ այն պայքարում է «ռուս զավթիչների» դեմ: Գերմանիան դարձել է Կիևի երկրորդ ամենամեծ հենարանը ԱՄՆ-ից հետո։ Այս մասին Սոցիալ-դեմոկրատների (SPD) կուսակցության համաժողովում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը․ հաղորդում է Deutsche Welle-ն։ Գերմանիայի կանցլերը խոստացել է շարունակել ֆինանսական և ռազմական օգնությունն Ուկրաինային։ «Ուկրաինայում պատերազմը, հավանաբար, շուտով չի …

