Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Իրանին «շաբաթներ, այլ ոչ թե ամիսներ» են բաժանում ատոմային ռումբ ստեղծելու համար հարստացված ուրանի բավարար քանակություն ունենալուց: Այս մասին DW-ին տված հարցազրույցում ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Թեև Իրանի ուրանի հարստացման մակարդակը, որը գրեթե հասնում է միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ մակարդակին, մտահոգություններ է առաջացնում, չի կարելի եզրակացնել, որ Իրանն արդեն ունի նման զենք, հավելել է Գրոսսին։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ գործող միջուկային մարտագլխիկի ստեղծումը, հարստացված ուրանի արտադրությունից բացի, պահանջում է «շատ այլ բաներ», օրինակ՝ փորձարկումներ։

Իրանի հավաստիացումները, որ երկրին միջուկային տեխնոլոգիաներ են անհրաժեշտ «բժշկական և քաղաքացիական» նպատակների համար, առաջացնում են հավելյալ հարցեր, ասել է Գրոսսին։ Օրինակ՝ ինչի՞ն են պետք հարստացված ուրանի «նման ծավալներ» և դրա արտադրության «նման արագությունը» այդ նպատակների համար։ Նման մտահոգությունները, Գրոսսիի խոսքով, ավելի են խորանում այն փաստով, որ ՄԱԳԱՏԷ-ն չունի իր իրանցի գործընկերների գործունեության «անհրաժեշտ տեսանելիության մակարդակը»:

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ Իրանն արդյունավետորեն միջուկային զենք է մշակում, և ՄԱԳԱՏԷ-ն չգիտի այդ մասին, Գրոսսին պատասխանել է, որ «չի կարող ենթադրություններ անել» տեղեկատվության պակասի պատճառով:

Հարցազրույցի ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նաև նշել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի համատեքստում կա միջուկային օբյեկտների վրա հարձակումների հետ կապված խոսակցությունները նորմալ դարձնելու «տագնապալի միտում», ինչպես դա եղել է ռուսական զորքերի կողմից գրավված Զապորոժիեի ատոմակայանի, կամ նույնիսկ միջուկային զենքի կիրառման սպառնալիքների մասին, որոնք Իսրայելի կառավարությունը հնչեցրել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի սկզբում: Դա, ըստ Գրոսսիի, հանգեցնում է միջուկային զենքի չտարածման ռեժիմի աստիճանական ոչնչացմանը, որը թույլ է տվել խուսափել միջուկային պատերազմից վերջին 70 տարիների ընթացքում: