ՌԴ ՊՆ գլխավոր շտաբը, նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, սկսել է վարժանքների նախապատրաստումը, որպեսզի «բարձրացնի ոչ ռազմավարական միջուկային ուժերի պատրաստվածությունը մարտական առաջադրանքներ կատարելու համար», հաղորդում է գերատեսչությունը։ Զորավարժությունների ընթացքում Պաշտպանության նախարարությունը նախատեսում է մշակել «ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման» (նաև՝ մարտավարական) խնդիրները՝ «անվերապահորեն ապահովելու Ռուսաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ի պատասխան ՌԴ-ի դեմ արևմտյան …

