ՌԴ ՊՆ-ն հայտարարել է մարտավարական միջուկային զենքով վարժանքների մասին՝ ի պատասխան Արևմուտքի «սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների»

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ՊՆ գլխավոր շտաբը, նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, սկսել է վարժանքների նախապատրաստումը, որպեսզի «բարձրացնի ոչ ռազմավարական միջուկային ուժերի պատրաստվածությունը մարտական առաջադրանքներ կատարելու համար», հաղորդում է գերատեսչությունը։

Զորավարժությունների ընթացքում Պաշտպանության նախարարությունը նախատեսում է մշակել «ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման» (նաև՝ մարտավարական) խնդիրները՝ «անվերապահորեն ապահովելու Ռուսաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ի պատասխան ՌԴ-ի դեմ արևմտյան առանձին պաշտոնյաների սադրիչ գործողությունների, հայտարարությունների ու սպառնալիքների»։

Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն «շուտով»: Դրանց կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումները՝ ավիացիայի, ինչպես նաև ռազմածովային ուժերի մասնակցությամբ։ Զորավարժությունների անցկացման վայրը չի հաղորդվում։

2024 թվականի փետրվարի վերջին Financial Times-ը հայտնել էր ռուսական մարտավարական միջուկային զենքի հետ կապված գաղտնի փաստաթղթերի ստացման մասին։ Ըստ հրապարակման՝ դրանցում ասվում է, որ Ռուսաստանի կողմից դրա օգտագործման հավանականության շեմն ավելի ցածր է, քան այն, ինչ պաշտոնապես հայտարարում են Ռուսաստանի իշխանությունները։