Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է արհեստական բանականության սեփական՝ xAI ընկերության գործարկման մասին։ «Հայտարարում եմ xAI ստեղծման մասին՝ հասկանալու իրականությունը»,- գրել է Մասկը թվիթերյան իր էջում։ Դրանից հետո xAI էջում թվիթերյան հաղորդագրություն է հայտնվել․ «Որո՞նք են ամենահիմնական հարցերը, որոնք մնացել են անպատասխան»: Ապրիլին ամերիկացի միլիարդատերը հայտարարել էր, որ պատրաստվում է գործարկել …