Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև կան տարբեր խնդիրներ և Ադրբեջանի դեսպանության գործունեության վերականգնումը երկու երկրների համագործակցության և հարաբերությունների զարգացման համաձայնեցված հարցերից մեկն է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին, փոխանցում է IRNA գործակալությունը։ «Երկու երկրների հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։ Հուսով ենք, որ այս հարցը կլուծվի համատեղ համագործակցության շրջանակում»,- հավելել է …

