Եվրամիության ԱԳ նախարարները քննարկել են Վրաստանում տիրող իրավիճակը

Լուրեր

09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում քննարկվում է Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հաստատման հետ կապված իրավիճակը։ Որևէ որոշման ընդունում քննարկումների արդյունքում չի սպասվում, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով՝ նախարարները «գնահատական կտան Վրաստանում տիրող իրավիճակին»։

«Պարզ է, որ կառավարությունը հեռանում է եվրոպական ճանապարհից, և նախարարները պետք է որոշեն, թե ինչ անեն։ Վրաստանի հարցն օրակարգի լիարժեք հարց չէ։ Սա նախարարների մակարդակով իրավիճակի առաջին գնահատականն է»,- նշել է նա։

Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ Վրաստանը կարող է զրկվել ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակից։

«Հուսով եմ, որ ԵՄ-ն շատ հստակ ազդանշան կուղարկի, որ եթե օրենքն ընդունվի իր վերջնական տարբերակով, Վրաստանն այլևս չի կարողանա շարունակել իր ճանապարհը դեպի ԵՄ»,- ասել է նա։

Լանդսբերգիսը նշում է, որ Վրաստանը կարգավիճակ է ստացել որոշակի առաջարկությունների կատարման պայմանով։

«Եթե պայմանները չկատարվեն, ապա թեկնածուի կարգավիճակն այլևս գոյություն չի ունենա»,- նշել է նա։

Հարցին՝ արդյո՞ք Վրաստանը կարող է կորցնել թեկնածուի կարգավիճակը, նախարարը պատասխանել է. «Քաղաքական առումով՝ այո՛, քանի որ այն դեռևս քաղաքական հայեցակարգ է: Այսպիսով [թեկնածուի կարգավիճակը] կարող է կասեցվել»։

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքն անհամատեղելի է եվրոպական արժեքների հետ, իր հերթին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։