Ապագայում բանակում «Ուռա՜» բացականչությունը կփոխարինվի «Կեցցե»՛ բառով։ Նման փոփոխություն նախատեսում է Պաշտպանության նախարարությունը ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության նոր կանոնագրքում։ «Զորամասերում, զինվորական հաստատություններում տեղի ունեցող հանդիսավոր արարողությունների՝ մասնագիտական տոնին, կազմավորման տարեդարձերին նվիրված և նմանաբնույթ այլ միջոցառումների ընթացքում, օրինակ, երբ վերադասը շնորհավորում է անձնակազմին, շնորհավորանքից հետո արտաբերում է հետևյալ նախադասությունը՝ «Փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր …

