Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մայիսի 9-12-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա 7 ներկայացուցիչ: Հունահռոմեական ոճի ընտրանու կազմում մրցագորգ դուրս կգան և օլիմպիական ուղեգրի համար կպայքարեն Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 …

