Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը

Լուրեր

07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում տիրող, ինչպես նաև ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասվում  է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ՝ Նիժնի Նովգորոդում ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ։

Նշվում է, որ նախարարները համեմատել են դիրքորոշումները երկկողմ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության արդի հարցերի վերաբերյալ։ Ռուսական կողմից հատուկ շեշտադրվել է սերտ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ ի շահ ընթացիկ խնդիրների լուծման, կապերի հետագա ընդլայնման և փոխգործակցության հեռանկարային ոլորտների որոնումների։

«Անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի հիմնական ասպեկտներին, այդ թվում՝ իրավիճակին Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում, ինչպես նաև որոշ միջազգային հարթակներում։ Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին։ Ներկայացվել են ՌԴ սկզբունքային գնահատականները ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտնել է, որ աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարարին այսօր կընդունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ըստ Պեսկովի՝ «ավանդաբար ռուս-թուրքական օրակարգը շատ ծավալուն է՝ քննարկման բազմաթիվ թեմաներով»։