Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ՀՀ-ում հակառուսական հիստերիա են առաջացնում ու ՌԴ-ի հետ ռազմական բախման կոչ անում։ Այս մասին ռուս պաշտոնյան հայտարարել է իր ամենշաբաթյա ճեպազրույցում։ «Հայաստանում ԵՄ առաքելությունը, Արևմուտքի ջանքերով, վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Դաշինքի պահանջվածությունը ցուցադրելու համար դրա անդամ երկրների ղեկավարները հակառուսական հիստերիա են հրահրում, կոչ են անում …

