Ռուսաստանը բոլոր շահագրգիռ երկրներին հրավիրում է մասնակցելու Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բայկալ-Ամուրյան մայրուղու շինարար-վետերանների մասնակցությամբ հանդիպմանը։ «Ինչպես ԲԱՄ-ը, որը դարձավ իսկապես համամիութենական շինարարական նախագիծ, որը կոչված էր ծառայելու Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների շահերին, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը պետք է դառնա ամենալայն միջազգային …

