Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը։ «Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- գրել է Բուրիչը X-ի իր էջում։

