Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պաշտպանելով հանդերձ՝ նաև քննադատում է, օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին համարելով հեղափոխության մսխման խորհրդանիշը։ Գասպարին օրեր առաջ իր պայքարը խորհրդանշող պառկած ակցիա էր անում ԱԺ մուտքի մոտ՝ «Մարդու վրա թքելը անառարկելի, սրբազան իրավունք է» պաստառով, երբ ոստիկանները հեռացրին։ Պարոն Գասպարիին հարց ուղղեցինք, թե այդ ի՞նչ բողոք է նրան …

