12 Հունիս 2024 | 18:45
ՄԱԿ-ը Իսրայելի պաշտպանության բանակն ու ՀԱՄԱՍ-ը ներառել է սև ցուցակում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսրայելի պաշտպանության բանակն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ խբավորումը ներառել է երեխաներին բռնություն գործադրողների ամենամյա սև ցուցակում, գրում է VOA-ն: «Ես ապշած եմ Գազայի հատվածում, Իսրայելում և գրավյալ Արևմտյան ափին, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմում երեխաների նկատմամբ կոպիտ խախտումների կտրուկ աճով, աննախադեպ մասշտաբով և ինտենսիվությամբ»,- ասել է Անտոնիո Գուտերեշը Անվտանգության խորհրդի անդամներին ուղարկված, բայց դեռևս չհրապարակված …