ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ՊՆ 5 տեղակալների՝ այդ թվում Պուտինի զարմուհու նկատմամբ

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի պատճառով։ Սահմանափակումները վերաբերում են 32 ֆիզիկական անձանց և ավելի քան 360 ընկերությունների։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ սև ցուցակում են հայտնվել ՌԴ պաշտպանության նախարարի հինգ տեղակալները՝ Աննա Ցիվիլևան, Ալեքսանդր Ֆոմինը, Պավել Ֆրադկովը, Վիկտոր Գորեմիկինը և Անդրեյ Բուլիգան։ Ռուսական աղբյուրները պնդում են, որ Ցիվիլևան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զարմուհին է։ Իրավաբանական անձանց թվում են ընկերություններ Ռուսաստանից, Բելառուսից, Չինաստանից, Հնդկաստանից, Շվեյցարիայից, Թաիլանդից, Թուրքիայից, ԱՄԷ-ից, Սինգապուրից, Ուզբեկստանից,Ղազախստանից։

Ցանկում ներառված են նաև իրավաբանական անձինք, որոնց թվում են անվադողեր արտադրող «Կոորդինատ», «Մորդովիայի անօդաչու տեխնոլոգիաներ» գիտատեխնիկական «Արսենալ» կենտրոնը, «Ռուսական օդային տրանսպորտի լաբորատորիա», «Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ»,  «Ռոսատոմ թվային լուծումներ», «Ռոսատոմ միկրոէլեկտրոնիկա» պետական «Ռոսատոմ» ​​ընկերության դուստր ձեռնարկությունները։

«Միացյալ Նահանգներն այսօր պատժամիջոցներ է սահմանում մոտ 400 կազմակերպությունների և անհատների նկատմամբ: Այս որոշումը ուղղված է մի քանի ոլորտների, որոնք կարևոր են Ռուսաստանի ռազմական ջանքերի համար», – ասել է ԱՄՆ պետքարտուղար  Էնթոնի Բլինքենը՝  նշելով, որ խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի պաշտպանության և էներգետիկ ոլորտների մասին է։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն էլ նշում է, որ պատժամիջոցներն ուղղված են ուսական ռազմարդյունաբերական համալիրի համար տեխնոլոգիաների և ապրանքների մատակարարների դեմ  և նպատակ ունեն դժվարացնել նախկինում ներդրված սահմանափակող միջոցների շրջանցումը։

«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները շարունակում են վճռական գործողություններ ձեռնարկել ամբողջ աշխարհում՝ կասեցնելու այն կարևոր գործիքների և տեխնոլոգիաների հոսքը, որոնք Ռուսաստանին անհրաժեշտ են Ուկրաինայի դեմ պատերազմի համար», – հայտարարել  է ֆինանսների նախարար Ուոլլի Ադեյեմոն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի