Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, հղում անելով ուկրաինական ռազմական շրջանակների աղբյուրներին, հայտնում է, որ Ուկրաինայի երկնքում F-16 կործանիչի կործանման հետաքննությանը կներգրավվեն միջազգային փորձագետներ։ Հայտնի է դարձել, որ օգոստոսի 26-ին Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հրթիռային հարձակման ժամանակ երկրի ռազմաօդային ուժերը կորցրել են արևմտյան դաշնակիցների տրամադրած F-16 կործանիչներից մեկը։ Ուկրաինացի զինվորականները պաշտոնապես չեն հայտնել աղետի պատճառների մասին։ BBC-ի աղբյուրների …

