Եվրախորհրդարանը ԵՄ-ին առաջարկում է անվտանգության և պաշտպանության միություն ստեղծել

Լուրեր

08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը, ՆԱՏՕ-ից բացի, պետք է անվտանգության սեփական կազմակերպությունը ստեղծի, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

«Եվրամիությունը միշտ պետք է լինի ավելի ուժեղ, ավելի համահունչ և արդյունավետ։ Ես նույն բանն եմ ասում, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, իրական անվտանգության ու պաշտպանության միություն ստեղծելուն։ Միություն, որը մենք վաղուց պահանջում էինք, որը կլրացներ ՆԱՏՕ-ին և չէր մրցի դաշինքի հետ»,- ասել է նա El Mundo-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ Եվրոպան գտնվում է ծայրահեղ անկայուն իրավիճակի շեմին, որը պայմանավորված է Ուկրաինա ռուսական ներխուժմամբ։ Ըստ Մեցոլայի՝ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ամեն ինչի՝ անկախ ԱՄՆ նախագահական ընտրություններից:

«Հունվարին կլինի նոր նախագահ, հետևաբար՝ նոր վարչակազմ։ Կլինեն նաև նոր Սենատ և նոր Կոնգրես, որոնք մեր գործընկերներն են, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային օգնություն տրամադրելու վերաբերյալ քվեարկությանը: Հուսով եմ, որ մենք կկարողանանք շարունակել աշխատել միասին»,- հավելել է պաշտոնյան։

Հուլիսի կեսերին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով, ասել է, որ մտադիր է առաջնահերթություն տալ արտաքին սպառնալիքներից ԵՄ անվտանգությանն ու պաշտպանությանը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի