Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին հյուսիսկորեացի զինվորականների հնարավոր մասնակցության հարցը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Քննարկել ենք հյուսիսկորեացի զինվորականների մասնակցությունն Ուկրաինա ռուսական ներխուժմանը։ Եզրակացությունը մեկն է՝ այս պատերազմը միջազգայնացվում է և դուրս է գալիս երկու երկրների սահմաններից»,- …

