ԲԱՆԱՎԵՃ․ Վարորդների բունտ՝ ընդդեմ քաղաքապետարանի․ խախտվե՞լ են հեռացվածների իրավունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Գործադուլի մասին հայտարարած «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 32 վարորդները, որ օրերս ազատվել էին աշխատանքից, դիմում կարող են  ներկայացնել՝ աշխատանքի վերադառնալու համար։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ բոլոր դեպքերն առանձին պետք է քննարկեն և որոշումներ կայացվեն։ Դեկտեմբերի 3-ի առավոտյան Երևանի հանրային տրանսպորտը սպասարկող 100-ից ավելի վարորդներ գործադուլ էին հայտարարել՝ քաղաքային իշխանությունից պահանջելով վերանայել իրենց աշխատանքի պայմանները՝ բարձրացնել աշխատավարձերը, ինչպես նաև՝ բարելավել աշխատանքի ընթացքում կենցաղային պայմանները՝ սնվելու տեղ, զուգարան և այլն։

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ 3 տասնյակից ավելի վարորդների հեռացման մասին, վարորդները դադարեցրին գործադուլը, և վերադարձան աշխատանքի։ Սակայն քաղաքային իշխանությունը չկատարեց աշխատավարձի բարձրացման պահանջը, փոխարենը կենցաղային պայմանների բարելավման շուրջ խոստացան աշխատել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Առաջին ալիքի» եթերում հայտարարեց, որ կոմպրոմիս չի լինելու․ նա վարորդների գործադուլը «շանտաժ» էր որակել, պնդելով, որ այն ուղղված է ստվերային շրջանառությունը պահպանելուն։ Արդյո՞ք գործ ունենք վարորդների աշխատանքային իրավունքների խախտման հետ, ի՞նչ զարգացումների սպասել այս հարցով։

Factor TV-ի քննարկմանը մասնակցում են Նարե Արամյանը՝ Երևանի ավագանու«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Մեսրոպ Մանուկյանը՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, Մհեր Բեջանյանը՝ «Հանրապետություն» խմբակցության անդամ, Հայկ Միրզոյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Տիրուհի Նազարեթյանը՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ։

Ռոբերտ Անանյան