Ամբակում Գրիգորյանն ազատվել է ՔԿԾ ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից
Քաղաքականություն
05.12.2024 | 21:33Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ամբակում Գրիգորյանն ազատվել է Քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի
3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հաղորդագրության մեջ