Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը, որը, ռուսական կողմի պնդմամբ, եղել է «վարձկան և կռվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից»։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ «2024 թվականի հոկտեմբերին Արմեն Բալյանը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելու փորձ կատարելիս»,- նշել են գերատեսչությունում։ Նա հետախուզվում էր …

