Ֆրանսիայի շուրջ 30 քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, դատապարտում են երկրի մասնակցությունը Բաքվում անցկացվելիք COP29-ին, որը մեկնարկում է նոյեմբերի 11-ին, գրում է Le Figaro-ն։ «Ֆրանսիայի Հանրապետության ընտրված ներկայացուցիչներ, մենք՝ այս խնդրագիրը ստորագրողներս, հանդիսավոր կոչ ենք անում կառավարությանը՝ աջակցել նոյեմբերի 11-ից Բաքվում մեկնարկող COP29-ի բոյկոտի ուժեղ և խորհրդանշական գործողություններին։ Խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների …

