Ոստիկանության կողմից իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվածն իրակա՞ն զենք է եղել, թե՞ խաղալիք։ Օգոստոսի 31-ի ռեյդի վերաբերյալ ՆԳՆ-ի հրապարակած տեսանյութից հետո համացանցում այս հարցն է քննարկվում։ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պնդել էր, թե խաղալիք է։ Factor.am-ն այսօր ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանից հետաքրքրվել էր, թե, ի վերջո, ի՞նչ են հայտնաբերել ոստիկանության ծառայողները։ ՆԳՆ բարձրաստիճան …

