Մոսկվայում ռուս գեներալ Կիրիլլովի սպանության մեջ կասկածվող Ուզբեկստանի քաղաքացին կալանավորվել է. ՌԴ Քննչական կոմիտե

Լուրեր

08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
Բոլորը

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է գեներալ Իգոր Կիրիլովի և նրա օգնականի սպանության մեջ կասկածվողի ձերբակալության մասին։
Ձերբակալվածը Ուզբեկստանի քաղաքացի է՝ ծնված 1995 թվականին, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կասկածյալը հարցաքննության ժամանակ ասել է, որ իրեն «հավաքագրել են ուկրաինական հատուկ ծառայությունները»։ Նրանց հանձնարարությամբ, պնդում են ՌԴ Քննչական կոմիտեից, նա եկել է Մոսկվա և ստացել ինքնաշեն պայթուցիկ սարք։ Տղամարդը տեսանկարահանման տեսախցիկ է տեղադրել մեքենայում, որպեսզի Դնեպր քաղաքում գտնվողների համար օնլայն նկարահանի այն, ինչ կատարվում է:

Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մուտքի մոտ կայանված ինքնագլորի վրա։ Զինվորակաների դուրս գալու մասին տեսաազդանշան ստանալուց հետո պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռահար։

Գեներալի սպանության համար ձերբակալվածին խոստացել են «100 հազար ԱՄՆ դոլար և եվրոպական երկրներից մեկում բնակություն հաստատել», ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։ ՌԴ Քննչական կոմիտեն պարզաբանում է, որ սպանությանը այլ անձանց մասնակցությունը պարզվում է։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի