Վիետնամի հյուսիսում «Յագի» թայֆունից առաջացած ջրհեղեղի հետևանքով առնվազն 233 մարդ է զոհվել, 823-ը՝ վիրավորվել։ Գործակալության տվյալներով՝ 103 մարդ անհետ կորած է համարվում, գրում է Կոմերսանտը։ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ Վիետնամի 26 նահանգներում և քաղաքներում ջրհեղեղի հետևանքով ջրի տակ է անցել և ավերվել ավելի քան 204 հազար տուն և շինություն, վնասվել են նաև էլեկտրահաղորդման և կապի գծերը։ …

