Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի Իշխանապետության պետնախարար Դիդիե Գիյոմին Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Պարոն պետնախարար, Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու լավագույն բարեմաղթանքներս Մոնակոյի Իշխանապետության Ազգային տոնի կապակցությամբ։ Կարևորում եմ Հայաստանի և Մոնակոյի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Բարձր եմ գնահատում միջազգային կազմակերպությունների շրջանակում մեր երկու երկրների …

