Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովին Ռիո դե Ժանեյրոյում ընթացող G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում։ «Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ կողմերը քննարկել են առաջիկայում նախատեսված բարձր մակարդակի այցերը, երկկողմ և տարածաշրջանային իրադարձությունները։ Ֆիդանը փոխանցել է Լավրովին, որ Թուրքիան ուկրաինական պատերազմի դիվանագիտական լուծման հույս ունի՝ բոլոր կողմերի …