«ԴիջիԹեք 2024» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ ԱՄՆ կառավարությունն ակտիվորեն աջակցում է տեխնոլոգիական ոլորտի զարգացման Հայաստանի ջանքերը։ «Ես շատ ուրախ եմ նշելու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև խորացող տեխնոլոգիական խորհրդակցությունները, որովհետև մենք երկուսս էլ գնահատում ենք տեխնոլոգիաների և նորարարության կարևորությունը, որը մեր երկրների տնտեսական աճի և …

