ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ բանակի գրավչությունը պետք է մեծացնել։ Նա նշել է, որ դրա համար զինվորականի համազգեստը պետք է փոխել։ Ըստ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի՝ համազգեստի խեղճությունն անմիջապես արտացոլվում է այն կրող զինվորականի հոգեբանության վրա։ Ըստ Քոչարյանի՝ զինվորականների համազգեստը հաջորդ տարի կփոխվի։ …

