Հունվարի 22-ին և 23-ին Թեհրանում տեղի կունենա Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրանական աղբյուրներին։ Հաղորդվում է, որ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիգը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը պաշտոնական հանդիպում կանցկացնեն Թեհրանում որպես տնտեսական հանձնաժողովի ղեկավարներ։ Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն տնտեսական հարցերի լայն շրջանակ, այդ …

