Թուրքիայի Քոնիա քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել Սելչուկ համալսարանում, գրում են տեղական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ հարձակվողը կրակել է համալսարանի առողջապահական գիտությունների ֆակուլտետի փոխդեկանի ուղղությամբ, ավելի ուշ նա ինքն իրեն վիրավորել է։ Մինչ այդ, սակայն, հանցագործը ևս մեկ անձի է վիրավորել։ Ըստ տեղեկությունների՝ ֆակուլտետի փոխդեկան, դոկտոր Մյուջդաթ Յեշիլդալի ուղղությամբ կրակել է ուսանողներից Բեստամի Սերդարը։ …

